2020 թվականի պարտությունից հետո Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական անբացատրելի վիճակ: Հանրության մի մեծ հատված իր քվեն տվել է պարտվածներին՝ Հայաստանը պարտության տարած ուժին, մեկ այլ, ավելի փոքր հատված՝ մերժվածներին՝ երկրորդ և երրորդ նախագահներին: Լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանը զրուցել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ: