Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին եւ վերջին զարգացումներին` շեշտելով խաղաղության օրակարգին Հայաստանի կառավարության հավատարմությունը: Միաժամանակ, Հայաստանի վարչապետը Սլովենիայի գործընկերոջն է ներկայացրել Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Ֆիցոն էլ Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված Երեւանի ջանքերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարեւորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:
Վարչապետները նաեւ ընդգծել են Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ փոխգործակցության զարգացման առումով երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարեւորությունը: