ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ խոսել է նորընտրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ շնորհավորեն նրան հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Բայդենի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
«Եվ ես վստահեցրել եմ նրան, որ կուղղորդեմ իմ ողջ վարչակազմին աշխատել իր թիմի հետ՝ խաղաղ եւ կանոնավոր անցում ապահովելու համար: Դա այն է, ինչին արժանի է ամերիկացի ժողովուրդը»,-ասվում հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահը Թրամփին շնորհավորելու մասին հայտնել էր նաեւ այսօր ամերիկացիներին ուղղված ուղերձում՝ ընդգծելով, որ հունվարի 20-ին իշխանության խաղաղ եւ կանոնավոր փոխանցումը ժողովրդավարության հիմքն է։
«Մենք ընդունում ենք այն ընտրությունը, որն անում է երկիրը։ Դուք չեք կարող սիրել ձեր երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում եք, չեք կարող սիրել ձեր մերձավորին միայն այն ժամանակ, երբ համաձայն եք նրա հետ»,- ընդգծել է Բայդենը։
Նախագահի խոսքով՝ ամերիկյան ընտրական համակարգը ազնիվ է, արդար ու թափանցիկ, որին կարելի է վստահել։ «Ձախողումն անխուսափելի է, բայց հանձնվելն աններելի է»,- ասել է Բայդենը։
Թրամփին անցումային շրջանում նախօրեին՝ նոյեմբերի 6-ին խոստացել էր օգնել նաեւ փոխնախագահ եւ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Միեւնույն ժամանակ, նա հայտարարել էչ, որ պատրաստ չէ ընդունել երկրի զարգացման նրա տեսլականը։