Իտալիայի խորհդարանականները նոյեմբերի 11-ին Բաքվում սպասվող COP29-ին ընդառաջ ընդունած բանաձեւով Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Փաստաթղթում նախ արձանագրվում է, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռեւս պահվում են 23 հայ ռազմագերիներ եւ անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին, ապա նաեւ նշվում է, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների համար եւ հետագայում եւս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի եւ հենց COP29-ի վրա։
Հաջորդիվ նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա առեւտրային եւ քաղաքական լավ հարաբերությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը՝ իտալացի պատգամավորներն ու սենատորները Ադրբեջանի գործընկերներին հորդորում են, որպես բարի կամքի դրսեւորում, ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց։
Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է նաեւ ապահովել սեփական միջոցներով նրանց տուն վերադաձը։
Եզրափակիչ հատվածում իտալացի խորհրդականականները կառավարությանը կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին փոխանցել տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին Իտալիայի հանձնառությունը։