Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ COP29-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը կրկին պնդել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, որը պետք է փոխվի։
Միեւնույն ժամանակ Ալիեւը դրական է գնահատել նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած ակտիվ բանակցությունները եւ որպես դրանց արդյունք մատնանշել է սահմանների սահմանազատման գործընթացը։
Ադրբեջանի նախագահը հաջորդիվ հիշեցրել է, որ Երեւանին նույնպես ուղարկվել է COP29-ին մասնակցելու հրավեր՝ նշելով, որ գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը Հայաստանինն է։