Հնդկաստանը Հայաստան է առաքել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը: Այս մասին գրում է The New Indian Express-ը։
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման կազմակերպության մշակած եւ Bharat Electronics Limited-ի (BEL) արտադրած «Աքաշ» համակարգը «երկիր-օդ» տեսակի հրթիռ է, որը 25 կմ հեռավորության վրա կարող է խոցել այնպիսի թիրախներ, ինչպիսիք են կործանիչները, հրթիռները (օդ-երկիր), անօդաչու թռչող սարքերը եւ այլ օդային օբյեկտները:
«Աքաշ»-ի յուրաքանչյուր մարտկոց ներառում է մեկ Rajendra 3D ռադար եւ երեք արձակման կայան, որոնցից յուրաքանչյուրը իր վրա կրելու է չորս հրթիռ։
The New Indian Express-ը նշում է, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերին էր Հնդկաստանի կառավարությունը թույլատրել Akash հրթիռային համակարգի արտահանումը։ Ըստ պարբերականի՝ Հայաստանի հետ շուրջ 6000 ռուպի արժողությամբ (շուրջ 710 մլն դոլար) 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը Հնդկաստանը կնքել էր 2022 թվականին։
Այսպիսով՝ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։