Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգը նախօրեին ժամանել է Հայաստան։ Նոյեմբերի 11-ին նա Թբիլիսում մասնակցել էր Ադրբեջանի դեսպանատան մոտ նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին։
Հայաստանի կլիմայական արդարության նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Գրետան բոյկոտում է CO29-ը Ադրբեջանում այցկացնելու որոշումը։
«Փոխարենը նա ընտրել է Հայաստանի հետ համերաշխությունը։ Նրա որոշումը արտացոլում է նրա շարունակական նվիրվածությունը մարդու իրավունքներին, քանի որ նա նախկինում հանդես է եկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի էթնիկ զտումների դեմ»,- ասվում է Ֆեյսբուքում հրապարակված հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Հայաստանի կլիմայական արդարության նախաձեռնությունը CO29-ի ընթացքին զուգահեռ Երեւանում կոնֆերանս կհրավիրի նոյեմբերի 14-ին եւ բողոքի ակցիա կիրականացնի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ Գրետան Թբիլիսիում հայտարարել էր «Կովկասում ավտորիտարիզմի ալիքի» դեմ վրացի, հայ եւ ադրբեջանցի ակտիվիստների հետ անցկացվող ակցիայի մասին:
Ըստ ակտիվիստի` Կովկասի տարածաշրջանում Իվանիշվիլին, Պուտինը, Էրդողանը, նաեւ Իրանի վարչակարգը ուժեղացնում են իրենց վերահսկողությունը՝ ճնշելով սեփական ժողովրդին, իսկ Ադրբեջանն օգտագործում է կլիմայի համաժողովը որպես ֆասադ՝ ուժեղացնելով իր ավտորիտար վերահսկողությունը։