Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածքները ռազմական ճանապարհով ազատելու խնդիր Երեւանը չի դնում, քանի որ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծելու խաղաղ բանակցային ճանապարհով։ Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է ԱԺ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:
Պապիկյանը նաեւ նշել է, որ «բանակում կատարվող բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարեւոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ եւ ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառ. կմ սուվերեն տարածքը»: