ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը պահպանեց վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի՝ Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ՝ 435 տեղից ստանալով առնվազն 218-ը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 5-ին, նախագահական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվում էին նաեւ ԱՄՆ խորհրդարանական ընտրությունները։ Այս ամբողջ ընթացքում ձայների հաշվարկը դեռ շարունակվում էր։ Վճռորոշ նշանակություն է ունեցել Արիզոնա նահանգի շրջաններից մեկի գործող հանրապետական ղեկավար Խուան Չիսկոմանիի հաղթանակը, որը կարողացել էր ստանալ ընտրողների ձայների 49,6%-ը։
Դեմոկրատական կուսակցությունը ներկա պահին Ներկայացուցիչների պալատում ունի 208 տեղ։ Դեռ չեն ավարտվել ինը շրջաններում անցկացված քվեարկության արդյունքների հաշվարկները:
Ակնկալվում է, որ հանրապետական Մայք Ջոնսոնը, որն այս պաշտոնը ստանձնել էր նախորդ գումարման 2023 թվականի հունվարին, կպահպանի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը։ Ներկայացուցիչների պալատի ընտրությունները տեղի են ունենում երկու տարին մեկ:
Նոյեմբերի 5-ին հանրապետականներին հաջողվել էր վերականգնել վերահսկողությունը Սենատի՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ հանրապետականները վերահսկում են խորհրդարանի երկու պալատները, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար շատ ավելի հեշտ կլինի իրականացնել իր քաղաքական կուրսը: