Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ նոյեմբերի 15-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նախագահները վերահաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշինքի հետագա համակողմանի զարգացման հարցում։
Նշվում է, որ Ալիեւն ու Պուտինը քննարկել են արդյունաբերական համագործակցության եւ տրանսպորտի ոլորտում փոխշահավետ որոշ նախագծերի կյանքի կոչման հարցերը։
«Այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ Բաքվում ունեցած վերջին շփումները հաշվի առնելով, քննարկվել են արդյունաբերական համագործակցության եւ տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացման հարցեր»,- ասվում երկրների նախագահականների տարածած հաղորդագրությունների տեքստում։