Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիների զարգացումների եւ ընթացիկ վիճակի մասին:
Հաղորդվում է նաեւ, որ քննարկվել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Հայաստանի վարչապետը նրան շնորհավորել էր նաեւ X-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների եւ հետաքրքրությունների վրա»,- ասվում էր վարչապետի գրառման մեջ։