Հայաստանն ու Ադրբեջանը մինչեւ 2025-ի նոյեմբերի 12-ը Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պետք է փաստաթղթեր պատրաստեն ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Դատարանի X-ի էջը՝ հրապարակելով համապատասխան որոշման տեքստը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանը մերժեց ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր առարկությունները եւ բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է էթնիկ հայերի սպանությունների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ազատազրկումների եւ բռնի անհետացումների կազմակերպման համար։