Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20-ի համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում արժանապատիվ եւ կայուն խաղաղության կարեւորությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ Իսրայելի կողմից Գազայում եւ Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունների դադարեցման, պատանդառված իսրայելցիների ազատ արձակման, Լիբանանի հարավ եւ Իսրայելի հյուսիսային շրջաններ փախստականների վերադարձի ապահովման, Գազայում մարդասիրական օգնության մատակարարման համար գործադրվող ջանքերին վերաբերող հարցեր։