Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նախկինում արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարին։
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում գրել էր նոյեմբերի 18-ին։ Մինչ այդ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր իրավապահ համակարգից՝ նշելով, որ նախանշված բարեփոխումները չի տեսնում։