Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խուդաթյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2024-ի հունվարին։
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժարական ներկայացրել էր նոյեմբերի 18-ին։ Մինչ այդ վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր իրավապահ համակարգից՝ նշելով, որ նախանշված բարեփոխումները չի տեսնում։