Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, եւ Արփինե Սարգսյանին ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագրերը։
Նշանակումների մասին նախագահական հրամանագրերի տեքստերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում։
Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժարական էին ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Մինչ այդ վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ դժգոհել էր իրավապահ համակարգից՝ նշելով, որ նախանշված բարեփոխումները չի տեսնում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն այսօր երկու նորոնշանակ նախարարներ Խուդաթյանին եւ Սարգսյանին ներկայացրել է համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին։