Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանարային հեռուստեսության հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում կարելի է փոխադարձաբար հետ կանչել միջազգային դատարաններ ներկայացրած հայցերը։
«Իմ մոտեցումը հետեւյալն է, եթե մենք տեսնում ենք, որ իրական հասնում ենք խաղաղության եւ կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր։ Նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է չներկայացնենք եւ հրաժարվենք հայցերից փոխադարձաբար, եւ հույս ունենանք, որ ապագայում հայց ներկայացնելու առիթ չի լինի», — հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդների վերբարեյալ հարցերին, որոնց Բաքուն հաճախ է լրտեսության մեջ մեղադրում եւ պահանջում հեռացնել սահմանագոտուց, Փաշինյանը նշել է, որ այդ հարցերով ադրբեջանական կողմին առաջարկներ է ներկայացվել։
«Ինչ վերաբերվում է քաղաքացիական դիտորդներին, մենք ունենք հետւեյալ մոտեցումը․ Ադրբեջանին արել ենք հանդիպակած առաջարկ՝ ասելով եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետեւ այն սահմանազտված հատվածներում օբյելտիվորեն դիտորդներ ունենալու կարիք չկա»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Պատասխանելով սահմանազտման շարունակման մասին հարցին ՀՀ վարչապետը նշեց, որ միջպետական սահմանների հարցերով հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղի շարունակեն սահմանազատման գործընթացը։
«Գիտեք, որ վերջին հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերին, եթե չեմ սխալվում։ Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը։ Հայաստանը իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը իր։ Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում սահմանազատումը շարունակենք։ Հիմա գիտեք, որ Ադրբեջանում մեծ միջազգային համաժողով է տեղի ունենում եւ ակնհայտորեն կառավարության անդամները կենտրոնացած են դրա վրա։ Ենթադրում եմ, որ Cop29-ի ամփոփումից հետո գործընթացները կշարունակվեն»,- ասել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ Cop29-ից հետո բանակցություններին վերդառնալու մասին նոյեմբերի 13-ին ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։