ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգության ձեւավորվող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը։ Այդ մասին այսօր Աստանայում ընթացող ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ներկայիս խնդիրների լուծման եւ անվտանգության արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին մեր Եվրասիայում է՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի, մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխներթափանցման հազարամյա փորձով։ Միջազգային հարաբերությունների նոր պարադիգմում ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգության ձեւավորվող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է պետական БелТА գործակալությունը։
Ըստ Բելառուսի նախագահի՝ ՀԱՊԿ-ը որոշակի փորձ է կուտակել, եւ այն պետք է կիսվի եվրասիական տարածքում այլ միջազգային կազմակերպությունների հետ։