Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի լիազորությունները ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը։ Պատճառը այսօր՝ նոյեմբերի 28-ին, օրենքով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար կայացած քվեարկության արդյունքում թեկնածուների բավարար ձայներ չհավաքելն է։ Այդ մասին հայտնում է Դատական իշխանությունը։
«Ազատության» փոխանցմամբ՝ առաջադրվել են ԲԴԽ բոլոր 5 դատավոր անդամները՝ Քրիստինե Մկոյան, Էդգար Հովհաննիսյան, Մերի Համբարձումյան, Արթուր Աթաբեկյան, Արմեն Դանիելյան։
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը իր հեռանալու մասին հայտնեց նոյեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։