Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի անգամ խախտել է Լիբանանում նոյեմբերի 27-ին հաստատված հարդադարը։ Այդ մասին ասվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«2024 թվականի նոյեմբերի 27-ին եւ 28-ին իսրայելական թշնամին մի քանի անգամ խախտել է [հրադադարի] պայմանավորվածությունը՝ հատելով [Լիբանանի] օդային տարածքը եւ տարբեր զինատեսակներից գնդակոծելով լիբանանյան տարածքները»,- նշվում է տեքստում։
Հայտարարության համաձայն՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը «հետեւում է այդ խախտումներին պատասխանատու մարմինների հետ համաձայնեցված»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները «ահաբեկչական ակտիվություն» են նկատել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման հրթիռների պահեստում, որից հետո օդային հարված է հասցվել օբյեկտին։
Հակամարտության կողմերի միջեւ հրադադարի հաստատումից հետո սա առաջին հարվածն է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվաքծներին, ինչի մասին հաստատում է բանակի մամուլի ծառայությունը։
Նոյմեբերի 28-ին էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել, որ Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է պատրաստվել Լիբանանում լայնամասշտաբ պատերազմի, եթե հրադարը խախտվի։
«Եթե [հրադադարի] պայմանավորվածությունը խախտվի, մենք լայնամասշտաբ պատերազմի կգնանք»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։
Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար: