Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Սիրիայի Հալեպի շրջանում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեության ժամանակավոր կասեցման մասին։
Հաղորդագրության համաձայն՝ պատճառը վերջին օրերին Սիրիայի հոյուսիս—աեւմուտքում եւ Հալեպի նահանգում հակակառավարական ռազմականացված կազմավորումների եւ սիրիական բանակի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումն է, ինչը, ըստ ՀՀ ՊՆ—ի, անհնար է դարձրել առաքելության գործունեությունը։
Հաղորդվում է, որ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։
Հիշեցնենք՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (83 անձ) Սիրիա էր ուղարկվել 2019 թվականի փետրվարի 8-ին։
ՀՀ ՊՆ—ի այդ ժամանակ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու» Հայաստանի որոշումը կայացվել էր՝ «հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը», քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ու հրադադարի կոչող ՄԱԿ ԱԽ-ի 2017 եւ 2018 թվականների բանաձեւերը (№ 2393 եւ № 2401), սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: