Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան դատապարտել է Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ բռնությունները։
Այս մասին Կոստան գրել է X սոցցանցում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Կառավարության գործողությունները դեմ են ժողովրդի կամքին. Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին»,- գրել է Կոստան։
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ