Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում շնորհավորել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Եվրահանձնաժողովի նոր կազմը ձեւավորելու համար։
«Հայաստանի կառավարությունը ակնկալում է սերտորեն համագործակցել նոր ձեւավորված Եվորահանձնաժողովի հետ՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունը դեպի նոր բարձունքներ առաջ տանելու համար»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ԵՄ նոր ղեկավարի կազմին հավանություն էր տվել նոյեմբերի 27-ի նիստին։