Նախօրեին՝ դեկտեմբերի 2-ին, օրենքով սահմանված կարգով քվերակությունից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գեւորգյանը։
Աթաբեկյանը ընտրվել է 7 կողմ ձայնով։
Հիշեցնենք. ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը իր հրաժարականի մասին հայտարարեց նոյեմբերի 18-ին։ ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում էր խորհրդի անդամ Կարեն Թումանյանը: