Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարը շնորհավորել է վրացի գործընկերոջը Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել այդ պաշտոնում։
Ընդգծել են Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ռազմավարական գործընկերության կարեւորությունը, եւ պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկուստեք համագործակցությունը։ Ընդգծվել է երկրների միջեւ բարձր մակարդակի այցերի փոխանակման դինամիկայի պահպանման կարեւորությունը։
«Նախարարներն ընդգծել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության կարեւորությունը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար եւ եւս մեկ անգամ նշել է Վրաստանի անսասան աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,— հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից:
Նորայր Միսկարյան