«Մթավարի արխի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ երկու անգամ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլին լքել է «Վրացական երազանքը»։ Նա զբաղեցնում էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը։
Ղարիբաշվիլին նոյեմբերի 25-ին ոչ լեգիտիմ խորհրդարանի նիստին հրապարակավ հայտնվեց «պատգամավորի» կարգավիճակում, թեպետ նույն օրը հայտարարեց, որ կհրաժարվի պատգամավորի մանդատից։
Դրանից հետո նա մասնակցել է «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստին, որտեղ Բիձինա Իվանիշվիլին նախագահի թեկնածու է առաջադրել Միխեիլ Կղավելաշվիլիին։
Տաթեւ Խոցանյան