Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքելու մասին լուրը։
Նա հայտարարել է, որ շարունակում է մնալ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաընկերության փոխանցմամբ, տեղեկություն է տարածվել, թե «Վրացական երազանքի» առաջնորդը, որ երկու անգամ վարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոններն է զբաղեցրել, վրաստանյան բողոքի աննախադեպ ակցիաների ֆոնին լքել է իշխող ուժի շարքերը։
Թամարա Սարգսյան