Իրանի Մեշհեդ քաղաքում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդի 28-րդ նիսի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին եւ Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հանդիպման քննարկման հիմնական թեմաները վերաբերել են իրանա-ադրբեջանական համագործակցության օրակարգին, որը, բացի տնտեսական, առեւտրային, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի, կապի եւ այլ ոլորտներից, ներառում է նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցերը։
Արաղչին եւ Բայրամովը հանդիպմանը կարեւորել են էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքներում Ադրբեջան-Իրան համագործակցության զարգացմանն առնչվող նախաձեռնությունների եւ պայմանավորվածությունների իրականացումը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են տարածաշրջանի տրանսպորտային եւ ենթակառուցվածքային նախագծերի կարեւորությունը, որոնք միտված են Ադրբեջանի արեւմտյան շրջանները Իրանի տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապելուն։