Ազգային ժողովը 66 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախագծի փոփոխված տարբերակը նախօրեին խորհրդարանի քննարկմանը ներկայացնելիս նշել էր, որ վերանայվել են նախագծի եկամուտները, ծախսերը եւ դեֆիցիտը:
Պետական բյուջեի եկամուտները պլանավորված են 2 տրլն 837 մլրդ դրամ, ծախսերը՝ 3 տրլն 441 մլրդ դրամ: Պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 5.5 տոկոսը:
Բացի այդ՝ հաստատված նոր բյուջեով 20 տոկոսով կավելանան երկրի պաշտպանական ծախսերը։