ՀՀ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել է մարզպետի տեղակալ եւ Խոյ խոշորացված համայնքի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանը։
Շնորհակալություն հայտնելով Արմավիրի մարզպետի պաշտոնում իրեն առաջադրելու համար՝ Մեխակյանը հավաստիացրեց, որ կներդնի բոլոր ջանքերն այդ վստահությունն արդարացնելու համար։
«Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ ես ամեն ինչ անելու եմ, որ արդարացնեմ ինձ վստահող մարդկանց եւ Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Մեխակյանը։
Հիշեցնենք՝ մարզի արդեն նախկին ղեկավար Դավիթ Խուդաթյանը նախորդ շաբաթ նշանակվեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։