Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ։ Որոշումը հրապարակվել է Կառավարության e-gov.am կայքում։
Նշենք, որ Դավթյանը մինչ այս զբաղեցնում էր նույն վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ, վարչապետի որոշմամբ, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանն ազատվել էր պաշտոնից եւ նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։