Սիրիայի զինված ուժերը ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ հարվածներ են հասցրել Համա նահանգի հյուսիսում եւ հարավում հակակառավարական ուժերի կուտակումներին։ Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայտարարւթյան տեքստի համաձայն՝ հարվածների հետեւանքով «ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ»։ Խոցվել են նրանց ռազմական տեխնիկան եւ մեքենաները։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամական ռազմականացված խմբավորումը եւ նրա դաշնակիցները լայնածավալ հարձակման անցան Սիրիայի հյուսիսաեւմտյան շրջաններում։ Դեկտեմբերի 1-ին նրանց հաջողվեց վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը եւ դրան հարակից այլ բնակավայրերը։
Ավելի ուշ Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրեց, որ բանակը ստիպված է եղել նահանջել Հալեպից՝ իր ստորաբաժանումները վերախմբավորելու եւ հակահարձակման պատրաստվելու համար։
Դեկտեմբերի 5-ին Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարեց երկրի արեւմուտքում գտնվող Համա քաղաքի (համանուն նահանգի վարչական կենտրոնի) մի քանի թաղամասեր գրոհայինների ներթափանցման մասին։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Համան պաշտպանող կառավարական ուժերը դուրս են բերվել քաղաքից՝ զոհերից եւ ավերածություններից խուսափելու նպատակով։