Հայաստանն ունի թե՛ պետական, թե՛ մասնավոր աճող մեդիա ինդուստրիա, եւ հաշվի առնելով նրա որպես ոչ ժողովրդավարական Խորհրդային Միության մաս կազմած անցյալը՝ կարելի է ասել, որ հսկայական քայլեր են արվել այդ ուղղություններով: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանը մամուլի ազատությամբ 180 երկրների շարքում 43-րդն է։ Թեեւ ընդհանուր առմամբ գրաքննությունը բացակայում է, սակայն այս զարգացող ժողովրդավարության հասարակության մեջ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար որոշակի կանոնակարգման ձեւ ներդնելու անհրաժեշտություն է զգացվում: Այս աճող խնդիրը իրապես առկա է շատ երկրներում։ Խորհրդակցելով տեղական ԶԼՄ-ների առաջատար շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանի խորհրդարանն այս խնդիրը լուծելու համար առաջարկում է փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների մասին երկրի օրենքներում՝ հիմնվելով Եվրամիությունում լայնորեն ընդունված ինքնակարգավորման հայեցակարգի վրա:
Դեկտեմբերի 10-ին՝ 5։30-ին, կկայանա «The Armenia Project»-ի (TAP) նախաձեռնությամբ կազմակերպված պանելային հանդիպումը, որի շրջանակում տարածաշրջանային եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն լրատվամիջոցների եւ հասարակության համար նման պարադիգմի հետեւանքները: Բանախոսները կներկայացնեն ժողովրդավարության ամրապնդման գործում ինքնակարգավորման պոտենցիալ օգտակարությունը՝ լրագրողական ազնվությունը պահպանելու եւ նույնիսկ այն բարձրացնելու համատեքստում: Ընդ որում, վերջինը վճռական նշանակություն ունի սկեպտիցիզմի ժամանակաշրջանում, որն առաջացել է սոցիալական մեդիայի վրա հիմնված լրատվական հարթակներից։ Միջոցառման շրջանակում կանցկացվեն երկու պանելային քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները կներկայացնեն ինքնակարգավորման իրականացման լավագույն փորձը՝ կենտրոնանալով դրանց առավելությունների եւ մարտահրավերների վրա:
Մասնակիցները կքննարկեն Իռլանդիայի, Վրաստանի եւ այս մոդելը կիրառած այլ երկրների փորձից քաղած դասերը, ինչպես նաեւ կդիտարկեն Հայաստանում ինքնակարգավորման մեխանիզմների կիրառման համար անհրաժեշտ չափանիշերն ու գործելակերպը:
Հիմնական բանախոսն է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ժաննա Կավելիեն։
Պանելային առաջին քննարկումը, որը կունենա «Կարո՞ղ է ինքնակարգավորումը գործել տեղական լրատվամիջոցներում: Ի՞նչ իրավական դաշտ է անհրաժեշտ» խորագիրը, կղեկավարի Հայաստանի ամերիկյան համալսարանի բազմահարթակ լրագրության ծրագրի նախագահ Շոն Մակինթոշը։ Բանագնացներն են Իռլանդիայի մամուլի օմբուդսմեն Սյուզան Մակքեյը, Media Initiatives Center-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի իրավափորձագետ Մարիետա Մնացականյանը եւ մեդիա իրավաբան Արա Ղազարյանը։
Պանելային երկրորդ քննարկումը, որը կունենա «Կարո՞ղ է ինքնակարգավորումը լուծել ապատեղեկատվության մարտահրավերը» խորագիրը, կղեկավարի հաղորդակցության փորձագետ եւ համաշխարհային հարցերի վերլուծաբան Դեն Փերին: Բանախոսներն են «Ինտերնյուս»-ի հայաստանյան մեդիա ծրագրի ղեկավար Կորինա Սեպոյը, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի նախկին գործադիր տնօրեն Մարիամ Գոգոսաշվիլին, Հանրային լրագրության ակումբի նախագահ եւ մեդիա փորձագետ Սեդա Մուրադյանը, Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
Մասնակցել ցանկացողները կարող են գրել [email protected] էլ․ հասցեով։