Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ նախորդ շաբաթ թեժ գծի մասին հայտարարումից հետո դիվանագիտական հաստատությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են Հայաստան մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացման եւ տարհանման հնարավորություններին։
Արտգործնախարարությունը կրկին նշում է, որ անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։
ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +96176447205 (բջջային):