Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր սպանվել է 43 հազար ուկրաինացի զինվոր։ Այդ մասին Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր ժողովուրդն իր կյանքի գնով պաշտպանում է իր տունը, և մեր զինվորների, ու մեր խաղաղ յուրաքանչյուր բնակչի կյանքը մեզ համար արժեքավոր է։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան կորցրել է 43 հազար զինվորի, որոնք ընկել են մարտի դաշտում։ Վիրավորներին օգնություն ցուցաբերելու 370 հազար դեպք ունենք, եւ դա հաշվի առնելով` կարող ենք ասել, որ մեր բանակում վիրավորների շուրջ 50 տոկոսը վերադառնում է ծառայության, եւ գրանցվում են բոլոր վնասվածքները` ներառյալ թեթեւներն ու կրկնվողները»,- գրել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաեւ իր գնահատականն է տվել ռուսական կորուստների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի 198 հազար զոհ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 550 հազարը։
2024 թվականի փետրվարին Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր 31 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել։