Ռուսաստանը աջակցության խնդրանքով դիմել է Թուրքիային՝ Սիրիայի տարածքից իր զորքերն անվտանգ դուրս բերելու համար, գրում է CNN Turk-ը։
Ըստ գործակալության Անկարայի թղթակցի՝ Մոսկվայի խնդրանքի համաձայն առաջարկվում է ռուսական զորքերն ուղարկել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներ, այնուհետեւ նրանց օդանավով տեղափոխել Ռուսաստան:
Միեւնույն ժամանակ հեռուստաալիքը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանելու Տարտուսում եւ Խմեյմիմում տեղակայված իր ռազմաբազաները եւ Թուրքիային խնդրել է օգնել զորքերը այլ շրջաններից դուրս բերելու համար։
Սիրիայում ռուսական հիմնական կոնտինգենտը տեղակայված է Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող Խմեյմիմ ավիաբազայում եւ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուս նավահանգստի ռազմածովային բազայում։
Դեկտեմբերի 8-ին՝ Սկիրիայի հակակառավարական ուժերի կողմից մայրաքաղաք Դամասկոսը գրավելուց հետո, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ ռազմակայանները գտնվում են «բարձր մարտական պատրաստության ռեժիմում», եւ որ «դրանց անվտանգությանը ներկայում վտանգ չի սպառնում»։ Նույն օրը Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալալին էլ հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցելու բնակչության կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ իշխանության խաղաղ փոխանցման համար, իսկ Ռուսաստանի հետագա ռազմական ներկայության հարցը «կորոշվի նոր իշխանությունների կողմից»։