Սիրիայի նոր վարչակազմը մտադիր է Մուհամմադ ալ-Բաշիրին ընտրել որպես անցումային կառավարության վարչապետ, հայտնում է Al Jazeera Arabic-ը:
Ալ-Բաշիրը ծագումով Իսլիբ նահանգից է եւ զբաղեցրել է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» եւ դաշնակից ուժերի ստեղծած «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավարի պաշտոնը։
Նախօրեին հրապարակված տեսանյութերում երեւում է, որ Ալ-Բաշիրը «Հայաթ Թահրիր ալ-Շամի» ղեկավար Մուհամմադ ալ-Ջուլանիի հետ մասնակցել է Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալիի հետ կայացած հանդիպմանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին, երբ հակակառավարական ուժերը գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարման ավարտի մասին, վարչապետ Ալ-Ջալալին հայտարարեց, որ պատրաստ է իշխանության խաղաղ փոխանցման մասին երկկխոսությանը։