Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
«Արմենպրես»-ը գրում է, որ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Հաղորդվում է, որ դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1 միլիոն 300 հազար դրամի տուգանք։
Հիշեցնենք՝ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի վերջին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ֆելիքս Ցոլակյանին։ Կոռուպցիոն գործարքներին մասնակցելու կասկածանքով նա ձերբակալվել էր 2022 թվականին։