Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է, որ հանրապետության տարածքում իսկապես միջուկային զենք կա տեղակայված։
«Ես եմ այստեղ միջուկային մարտագլխիկներ բերել։ Ոչ թե մեկը, այլ ավելի քան մեկ տասնյակ։ Շատերը գրում են. «Սա կատակ է, ոչ ոք ոչինչ չի բերել»: Բերեցին։ Իսկ այն, որ նրանք [հակառակորդները] ասում են, որ սա կատակ է, նշանակում է, որ բացթողում ունեն: Նրանք նույնիսկ չեն նկատել, թե ինչպես ենք դրանք այստեղ բերվել»,- ասել է Լուկաշենկոն Բորիսով կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքերը ներկայացնում է БелТА պետական գործակալությունը։
Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառումը «մեծ պատասխանատվություն է», եւ դրա «կիրառման համար անհրաժեշտ կոճակը Հիրոսիմայից ու Նագասակիից հետո չեն սեղմել անգամ մեծ տերությունները»։
Միաժամանակ Բելառուսի նախագահը նշել է, որ այսպիսով նախազգուշացրել է «իր բոլոր թշնամիներին, «բարեկամներին» եւ մրցակիցներին պետական սահմանի վրա ոտնձգության անթույլատրելիության մասին։