Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: «Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Պապիկյանն ու Մանդոն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի եւ ներկայացրել իրենց մոտեցումները դրանց վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։