Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում աշխատանքներն է վերսկսել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով:
Հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 16-ին արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Նախարարությունը հիշեցնում է, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել:
Նախատեավում է վերսկսել նաեւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին արտգործնախարարությունը լրացուցիչ կտեղեկացնի: