ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ը առաջիկա շաբաթներին լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի։
«Մենք խորապես մտահոգված ենք վրացական ժողովրդավարության վիճակով։ Այն քայլերը, որոնք ձեռնարկում է «Վրացական երազանքը», խարխլում է ժողովրդավարությունը: Մենք լրացուցիչ միջոցներ ենք պատրաստում, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է լրացուցիչ միջոցներ, այդ թվում պատժամիջոցներ ձեռնարկել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի առնվազն 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ եւ անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների եւ մասնավոր անձանց նկատմամբ։
Թամարա Սարգսյան