Ֆրանսիայից Հայաստանին մատակարարվում է հարձակողական եւ մահաբեր զենք, որը գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցի ժամանակ։
«Հաշվի առնելով, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավելի է, այդ սահմանամերձ շրջաններում բազմաթիվ բնակավայրեր են գտնվում, եւ նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրերի մեծ մասը, մենք, իհարկե, չենք կարող ուղղակի դիտորդ լինել այս գործընթացին։ Եվ մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորներին, որ դա պետք է դադարեցվի։ Բայց, ցավոք, մեզ չլսեցին, Հայաստանին զինելու գործընթացը թռիչքային է իրականացվում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը նաեւ հայտարարել է, որ չնայած արեւմտյան երկրներից ստացվող աջակցությանը՝ Հայաստանը, միեւնույնն է, չի դիմանա սպառազինության մրցավազքին։
«Չնայած նրան, որ նրանք ստանում են արևմտյան զենքի մեծ մասը անվճար կամ ապառիկ, բայց նույնիսկ այս դեպքում նրանք չեն դիմանա մեզ հետ սպառազինության մրցավազքին»,- ասել է Ալիեւը։