Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վաղվանից՝ դեկտեմբերի 19-ից, կվերսկսի իր աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին էլ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում աշխատանքներն է վերսկսել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։
Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով եւ սկսել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների ընդունելություն:
Նախարարությունը նաեւ հիշեցրել է, որ նախապես տրամադրված թեժ գիծը (+963960003622) շարունակում է գործել: