Կառավարությունն այսօրվա նիստում Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ ընդունելու մասին որոշում է ընդունել։
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Առուշանյանը նշեց․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ, որ բոլորիս ջանքերով, Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում էր գրել դեկտեմբերի 11-ին։
Կառավարության նախորդ նիստի ընթացքում էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը։