Աբխազիայի խորհրդարանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում են «Апсныпресс» եւ «Интерфакс» գործակալությունները՝ վկայակոչելով դեպքի վայրում գտնվող թղթակիցներին։
Հրաձգության ժամանակ վնասվածքներ են ստացել երկու պատգամավորներ։ Ավելի ուշ «Апсныпресс»-ը, վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, հաղորդեց, որ նրանցից մեկը՝ Վախթանգ Գոլանդզիան, մահացել է ստացած հրազենային վնասվածքներից։
Մյուս պատգամավորը՝ Կան Կվարչիան, վնասվածք է ստացել ձեռքի շրջանում եւ բուժվում է հանրապետական հիվանդանոցում։
Աբխազիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության մեջ կասկածվում է պատգամավոր Ադգուր Խարազիան։ Գերատեսչությունից հայտնել են, որ նա դեպքի վայրից դիմել է փախուստի։