Արցախի հանրության մեջ սթափ ձայների պակաս կա: Անգամ աղետից ու արհավիրքից հետո արցախյան հանրությունը քիչ է քննարկում, թե ինչու այսպես եղավ: Արցախից բռնի տեղահանված և Երևանում հաստատված Գայանե Բաղդասարյանը լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ այսօր վերադարձ անհնար է, իսկ արցախահայության մեծագույն հատվածը կհաստատվի Հայաստանում, և քչերը կարտագաղթեն մեր երկրից: