ԱՄՆ նախագահ Ջո Բադենի վարչակազմը մինչեւ պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերը դեռեւս արդյունք չեն տվել։
«Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա եւ պարզապես շարունակել աշխատանքը»,- ի պատասխան ասել է Պատելը։
Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդգծել է, որ շատ հարցերի շուրջ արդյունքներ ուենալու համար համառ աշխատանք է պետք։
«Սա շարունակում է կենսական մնալ այս վարչակազմի եւ պետքարտուղարի համար, եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ մինչեւ մեր պաշտոնավարման վերջին օրը»,- ասել է Պատելը։