Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիեւի ծննդյան օրվան ուղղված շնորհավորանքներից հետո քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերը։
Ալիեւն ու Էրդողանը քննարկել են նաեւ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո տեղ գտած զարգացումները։ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները նաեւ համաձայնեցրել են Սիրիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը։