Իրանի իշխանությունները որոշել են վերացնել WhatsApp եւ Google Play հավելվածների հասանելիության սահմանափակումները: Այդ մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը։
Որոշումն ընդունվել է Տեղեկատվական անվտանգության բարձրագույն խորհրդի ձայների մեծամասնությամբ։ Ինչպես նշում է Bloomberg-ը, Մասուդ Փեզեշքիանը, որ Իրանի նախագահ է դարձել 2024 թվականի հուլիսին, նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր թուլացնել համացանցի գրաքննությունը։
WhatsApp-ը, Google Play-ը եւ Instagram-ը Իրանում արգելափակվել էին 2022 թվականի աշնանը 22-ամյա Մահսա Ամինիի մահվան պատճառով երկրով մեկ սկսված բողոքի ակցիաներից հետո։ Հիշեցնենք՝ աղջիկը մահացել էր ոստիկանական բաժամունքում, ուր տարվել էր հիջաբը սխալ կրելու համար։
Facebook-ը, X-ը եւ YouTube-ը երկրում արգելվել են դեռեւս 2009 թվականին։ Իրանում արգելափակված են նաեւ TikTok-ն ու Telegram-ը։
Bloomberg-ը կարծում է, որ Իրանի իշխանությունները որոշել են վերացնել որոշ սահմանափակումներ՝ պայմանավորված հասարակական դժգոհություններով, որոնք կարող են կապված լինել Իսրայելի հետ երկրի հակամարտության մեջ ներքաշվելու, ինչպես նաեւ Գազայում ՀԱՄԱՍ-ին, իսկ Լիբանանում «Հեզբոլլահին» աջակցելու պատճառով: